Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Իշի քուռակի ճակատամարտում»

«Իշի քուռակի ճակատամարտում»
04.08.2023 | 22:04

Ակադեմիկոս Կարո Մելիք-Օհանջանյանի նյութերի հետ առնչվել եմ երեք տարի, ամեն օր:

Ամենասիրելի հայագետս է:

1937 թ. երախտաշատ հայագետ, արևելագետ ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը ձերբակալվում է «Պրոֆեսորների գործով»:

Ներքին Գործերի Ժողկոմատում ենթարկվում է անասելի տանջանքների և բռնությունների:

Հերթական հարցաքննության ժամանակ, տանջանքների խցում, գլխին տոպրակ են հագցնում և նրա ուսանողը, որը դարձել էր ՆԳԺԿ-ի (ԿԳԲ) աշխատակից, սկսում է երկաթյա ձողով անխնա հարվածել դասախոսի գլխին: Կարո Մելիք-Օհանջանյանը մի կերպ կարողանում է հարցնել.

- Տղա՛ ջան, մի՞թե ես սա եմ քեզ սովորեցրել:

Հնչում է սառնասիրտ պատասխանը.

- Ես հանձնարարություն եմ կատարում...

Ի դեպ, Կ. Մելիք-Օհանջանյանին ճանաչող ավագ սերունդը կհիշի, որ նրա խելացի ճակատը կիսող, վերից վար մի խոշոր սպի է եղել:

Տարիներ անց, Հայաստանի պատմության թանգարանում մի ժողովի ժամանակ խոսք է ասում: Ներկա երիտասարդներից մեկն անհաջող կատակ է անում, հարցնելով, թե ո՛ր պատերազմի, ո՛ր ռազմաճակատում է այդ սպին վաստակել:

Սիրելի հայագետը պատասխանում է.

- Իշի քուռակի ճակատամարտում, երիտասա՛րդ...

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Լուսանկարներում՝ Կ. Մելիք-Օհանջանյանը

1. Գերմանիա, ք. Մարբուրգ, 1914 թ.:

2. 1942 թ. Մագադանյան աքսորում:

Դիտվել է՝ 3948

Մեկնաբանություններ